Վրաստանում գրանցված ընկերության երկու մենեջերներ ձերբակալվել են կեղծ փաստաթղթերով այլ անձանց խոշոր չափի գույքը խարդախությամբ ձեռք բերելու փաստով
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, Վրաստանում գրանցված ընկերության երկու մենեջերներ ձերբակալվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապօրինի յուրացման նպատակով սեփականության իրավունքը հաստատող կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խոշոր չափերի ուրիշների ունեցվածքին խարդախությամբ տիրանալու փաստով։
Ըստ հետաքննության տվյալների՝ ամբաստանյալները, որոնց գործունեության ոլորտը մեքենաների առք ու վաճառքն էր, արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներին օգնություն են առաջարկել Վրաստանի կենտրոններից մեքենաներ գնելու և առաքելու հարցում։
«Ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով ամբաստանյալները կեղծել են ավտոմեքենաների գնման հետ կապված հաշիվ-ապրանքագրեր, որտեղ մուտքագրել են կեղծ տվյալներ, իբր հաճախորդի ուզած թանկարժեք մեքենաները ձեռք են բերվել ավտոկենտրոններից, որոշակի գումար են փոխանցել կենտրոնների հաշվեհամարներին, որով արտասահմանյան ընկերությունների պատվիրած մեքենաների փոխարեն գնվել են ամբաստանյալների ցանկությամբ մեքենաներ, որոնք հետագայում վաճառել են տարբեր անձանց։ Այս փուլում պարզվում է, որ օտարերկրյա ընկերություններին պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմում է 4 163 332 լարի»,- հայտնել են քննչական ծառայությունից։
Նրանց փոխանցմամբ՝ հետաքննության ընթացքում առգրավվել են ընկերության և մեղադրյալների անունով գրանցված անշարժ գույքը և բանկային հաշիվները։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի երկրորդ մասով և 180-րդ հոդվածի երրորդ մասով, որը նախատեսում է վեցից ինը տարվա ազատազրկում։