Վրաստանում գործող 14 բիզնես ասոցիացիաներ դիմում են Եվրամիությանը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար
Վրաստանում գործող 14 բիզնես ասոցիացիաներ դիմում են Եվրամիությանը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար

Վրաստանի 14 առաջատար բիզնես ասոցիացիաները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասոցիացիաներն իրենց աջակցությունն են հայտնում եվրաինտեգրման գործընթացին։

«Մենք՝ բիզնես ասոցիացիաներս, ողջունում ենք Եվրահանձնաժողովի կողմից վերջերս հրապարակված հանձնարարականը՝ Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Մենք հաստատում ենք գործարար հատվածի ամուր աջակցությունը Վրաստանի եվրաինտեգրմանը, որն առանձնահատուկ նշանակություն ունի երկրի երկարաժամկետ կայունության, բարգավաճման և զարգացման համար։ Մենք գիտակցում ենք, որ Ասոցացման համաձայնագիրը/Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և առանց վիզայի ճանապարհորդությունը հիմնական գործիքներն են, որոնք պետք է ամբողջությամբ օգտագործվեն ԵՄ-Վրաստան մերձեցման գործընթացում: Մենք համոզված ենք, որ Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելը դրական ուղերձ կհղի Արևելյան գործընկերության տարածաշրջանի մյուս երկրներին։ Վրաստանի գործարար հատվածը միանում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու կոչին, և մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի որոշումն էլ ավելի կմոտեցնի երկիրը վերջնական նպատակին՝ ԵՄ անդամակցությանը», – ասվում է հայտարարության մեջ։