Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 1,4 տոկոսով՝ հասնելով 19 տոկոսի
Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 1,4 տոկոսով՝ հասնելով 19 տոկոսի

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,4 տոկոսային կետով և կազմել 19,0 տոկոս։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատուժը կազմել է աշխատունակ տարիքի բնակչության 51,2 տոկոսը, ինչը 1,2 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ զբաղվածության մակարդակն աճել է 1,7 տոկոսային կետով՝ հասնելով 41,5 տոկոսի։ Քաղաքային տիպի բնակավայրերում աշխատուժի մասնակցության մակարդակը նվազել է 0.3 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում աճել է 3.1 տոկոսային կետով։ Քաղաքային տիպի բնակավայրերում զբաղվածության մակարդակն աճել է 0.9 տոկոսային կետով, գյուղական բնակավայրերում՝ 2.7 տոկոսային կետով։

Միաժամանակ, ըստ գերատեսչության, նախորդ տարվա IV եռամսյակում աշխատողների տեսակարար կշիռը կազմել է աշխատողների ընդհանուր թվի 67,6 տոկոսը, ինչը 0,4 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2021 թվականի չորրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը քաղաքային բնակավայրերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ գյուղերում՝ 0,2 տոկոսային կետով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ գործազրկության մակարդակը ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, քան կանանց շրջանում։ 2021 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կանանց մոտ այս ցուցանիշը նվազել է 1,0 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 1,7 տոկոսային կետով։ Իսկ աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց մոտ ավելի բարձր է, քան կանանց: 2021 թվականի չորրորդ եռամսյակում կանանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 40,9 տոկոս, իսկ տղամարդկանց համար՝ 63,1 տոկոս։ Աշխատուժի մասնակցության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4 տոկոսային կետով կանանց և 1,1 տոկոսային կետով՝ տղամարդկանց համար։

Սակայն, ըստ գերատեսչության, 2021 թվականի չորրորդ եռամսյակում զբաղվածության մակարդակը և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար աճել է համապատասխանաբար 1,5 և 1,9 տոկոսային կետով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։