Վրաստանում գործարկվել է կառավարության թեժ գիծ - 144, որը կլինի անվճար և քաղաքացիներին կհամակարգի ցանկացած հարցով
Վրաստանում գործարկվել է կառավարության թեժ գիծ – 144, որը կլինի անվճար և քաղաքացիներին կհամակարգի ցանկացած հարցով,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Վարչապետը նշել է, որ վաղը, առավոտյան 08:00-ից կգործարկվեն համընդհանուր կարանտինի սահմանափակումները:
«Ցանկանում եմ դիմել Վրաստանի բոլոր քաղաքացիներին – այս պայմանների և սահմանափակումների կատարումը սահման է, որով անցնում է մեր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ սա շատ մեծ պատասխանատվություն է, որ սա այն դեպքն է, երբ անկախ քաղաքական, կրոնական կամ այլ հայացքներից, մենք ծառայում ենք միայն մեկ նպատակի համար – այդ է՝ Վրաստանի քաղաքացու առողջությունը և կյանքը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: