Վրաստանում Ֆրանսիայի դեսպան. Եվրամիության արտաքին գործերի նախարարության եզրակացություններից մեկն այն է, որ Վրաստանի առաջնորդները հեռացնում են երկիրը Եվրամիությունից

15:39, 19.11.2024

Եվրամիության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը մեկ է՝ Վրաստանի առաջնորդները հեռացնում են երկիրը Եվրամիությունից,- այս մասին սոցցանցում գրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին։

Դեսպանի խոսքով, ջանքեր են անհրաժեշտ վրաց ժողովրդի նկրտումների իրականացման համար։

«Երեկ Վրաստանի վերաբերյալ կարեւոր քննարկում է տեղի ունեցել եվրոպական 27 երկրների արտաքին գործերի նախարարների կողմից։ Մեկ եզրակացություն. Վրաստանի առաջնորդները հեռացնում են Վրաստանը Եվրամիությունից: Ջանքեր են անհրաժեշտ՝ իրականացնելու վրաց ժողովրդի ձգտումները և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակը»,- ​​գրում է Շերազ Գասրին։

Նմանատիպ