Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասն այցելեց սահմանապահ ոստիկանության առափնյա պաշպանության Փոթիի բազա
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասն այցելեց սահմանապահ ոստիկանության առափնյա պաշպանության Փոթիի բազա

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը պատվիրակության հետ միասին այցելել է ՆԳՆ սահմանապահ ոստիկանության Փոթիի բազա:

Ըստ սահմանապահ ոստիկանության, հյուրերին հյուրընկալել է սահմանապահ ոստիկանության առափնյա պաշպանության վարչության տնօրեն, առաջին դասի կապիտան Ռամազ Պապիձեն:

Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ծովային համագործակցությունը: Առաջին կարգի կապիտան Ռամազ Պապիձեն Ֆրանսիայի դեսպանին ներկայացրեց առափնյա պահպանության պաշպանության խնդիրներն ու հնարավորությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության խորացման ուղղություններին: