Վրաստանում Էստոնիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Վրաստանում Էստոնիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վրաստանում Էստոնիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,- ասված է Վրաստանում Էստոնիայի դեսպանատան հայտարարության մեջ։

«Մեր խորը վիշտն ենք հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար։ Ցավակցում ենք հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։

Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել:

Բացի այդ, հրաձգության հետեւանքով վիրավորված չորս հոգի բուժվում է Սագարեջոյի «Ջեո Հոսպիտալսում»։ Նրանցից երեքի վիճակը կայուն է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Աչքի վնասվածք ստացած ևս մեկ վիրավոր, ով Սագարեջոյից տեղափոխվել է «Կովկասյան բժշկական կենտրոն», կվիրահատվի։ Ըստ բժիշկների՝ պացիենտի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։