Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գրանցվել է Օնիի մոտակայքում
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Օնիի մոտակայքում երկրաշարժը գրանցվել է երկու ցնցմամաբ ՝ մի քանի րոպե ընդմիջումով։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 17:44-ին։ Հզորությունը կազմել է 4,8 մագնիտուդ։
Թբիլիսիի ժամանակով ժամը 17:50-ին կրկնակի հետցնցումներ են գրանցվել, որոնց ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ։