Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Գուրջաանի քաղաքից 10 կմ արևմուտք՝ Ճերեմի գյուղի մոտ։
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 16:39-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ։