Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բորջոմի քաղաքի մոտ գտնվող Ցիխիսջվարի գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։

Այս մասին տեղեկություն է տարածում Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 11:31-ին։