Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թիանեթիի մոտ։
«Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 04:53-ին, 3,9 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել Թիանեթի քաղաքի մոտ՝ Բինդաուրտա գյուղի մոտ», – նշվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ։