Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 08:58-ին։
Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը եղել է Սակիրե գյուղում՝ Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա, Դմանիսի քաղաքից ինը կիլոմետր հարավ-արևելք։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 բալ։