Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լագոդեխիի մունիցիպալիտետի Զեմո Խեչիլի գյուղի մոտ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ։
Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 10:03-ին։