Կառավարության որոշման համաձայն, երկաթուղային երթևեկությունը կվերսկսվի հունիսի 15-ից: Վրաստանի երկաթուղում հայտարարում են, որ ընկերությունը պատրաստ է, ուղևորների անվտանգ փոխադրման և առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնակարգերը պաշտպանելու համար:
«Այսօր գնացքի վագոններն ուսումնասիրել են նախարարության ներկայացուցիչները: Նրանք մեկնաբանել են, որ Վրաստանի երկաթուղին հետևողական կերպով կատարում է բոլոր կանոնակարգերը և պատրաստ է, վերականգնել ուղևորների փոխադրումը»,- հայտարարում են երկաթուղում:
Նրանց մեկնաբանմամբ, կարանտինի ժամանակ ընկերությունը լիարժեք կերպով հաշվի էր առնում կորոնավիրուսի հետ կապված բոլոր հանձնարարականները:
«Հունիսի 15-ից գործարկված ուղևորության հրահանգը հետևյալն է. Ուղևորները կջերմաչափվեն, նրանք պետք է պաշտպանեն սոցիալական հեռավորություն, վագոն մտնելուն պես պետք է անցնեն ախտահանման համար նախատեսված գորգով, որը ներծծված է ախտահանող լուծույթներով, պարտադիր է դիմակ կրելը, ուղևորության ընթացքում նրանք չունեն դիմակը հանելու իրավունք»,- հայտարարում են երկաթուղում: