Վրաստանում Էլթոն Ջոնի համերգները տեղի կունենա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին:
Վրաստանում Էլթոն Ջոնի համերգները տեղի կունենա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին:

Բրիտանացի աստղ Էլթոն Ջոնի համերգները Վրաստանում տեղի կունենա 2018 թ. հունիսի 30-ին և հուլիսի 1-ին:

Համապատասխան պայմանագիրը SOLO ընկերության և երգչի միջև արդեն ստորագրվել է:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են կազմակերպիչները, այդ ժամանակաշրջանում դա լինելու է Էլթոն Ջոնի միակ համերգը Եվրոպայում:

Հիշեցնենք, համերգը «Բլեք Սի Արենա»-ում պետք է տեղի ունենար անցած տարվա սեպտեմբերի 16-17-ին, սակայն այն հետաձգվեց խմբի անդամներից մեկի առողջական վիճակի պատճառով:

Ինչ վերաբերում է տոմսերին, ապա անցած տարվա սեպտեմբերի 16-17-ի համերգի համար գնած տոմսերը ուժի մեջ են լինելու հունիսի 30-ին և հուլիսի 1-ի համար: