Վրաստանում ընտրական գործընթացը  զարգանում է զգալիորեն հզոր ժողովրդավարական միջավայրում. Լուիզա Վինտոն
Վրաստանում ընտրական գործընթացը  զարգանում է զգալիորեն հզոր ժողովրդավարական միջավայրում. Լուիզա Վինտոն

Վրաստանում ՄԱԿ-ի դեսպան Լուիզա Վինտոնը հայտարարում է, որ Վրաստանում ընտրական գործընթացը  զարգանում է զգալիորեն հզոր ժողովրդավարական միջավայրում: Նրա խոսքերով աճում է մամուլի մասնագիտացվածության մակարդակը, որը իր հերթին և լուսաբանում է այդ գործընթացը:

«ՄԱԿ-ի համար նշանակալից է, որ ընտրությունները անց կացվեն արդար և ժողովրդավարական միջավայրում: Դեռևս, ինչ մենք տեսնում ենք, ընտրական գործընթացը զարգանում է հզոր ժողովրդավարական միջավայրում և մրցունակությունը շատ բարձր է: Այսպիսով սա մրցունակ միջավայր է:

Ցանկանում եմ նշել մամուլի կարևորությունը ընտրությունների անց կացման և ժողովրդավարական ընտրական միջավայրի ստեղծման գործում: Ինչպես գիտեք Եվրամիության հետ միասին անց ենք կացնում մամուլի մոնիտորինգ և մեծ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ մամուլի մասնագիտացվածությունը զգալիորեն աճել է: Դրա հետ մեկտեղ սպասում ենք, որ ապագայում վրացական մամուլում կլինի ավելի շատ վերլուծաբանական լուսաբանում և մամուլի լրատվության շնորհիվ քաղաքացիները կստանան մեծ քանակությամբ լրատվություն, թե ինչով են տարբերվում քաղաքական կուսակցությունները միմյանցից: Սա շատ կարևոր է և մենք շարունակելու ենք մեր աջակցությունը»,-հայտարարել է Լուիզա Վինտոնը: