Զբոսաշրջության ազգային վարչության նոր նախաձեռնությամբ, զեղչային շաբաթյակ է ընթանում SPA&WELLENESS-ում:
Շաբաթյակը շարունակվելու է մինչև ապրիլի 29-ը և ներառելու է Վրաստանի մի քանի քաղաք և շրջան:
Զեղչային շաբաթյակին ներգրավված է 17 հյուրանոց և վերականգնողական սպասարկման երկու կենտրոն: Նրանք սպառողներին առաջարկում են 25 և 51 տոկոսանոց զեղչեր:
Զեղչերի շաբաթյակը ներառելու է. Թբիլիսին, Կախեթին, Մցխեթա-Մթիանեթին, Սամցխե-Ջավախեթին, Իմերեթին և Աջարիան: