Վրաստանում ընթանում է Փաստաբանների միջազգային կոնֆերանս:
Կոնֆերանսը բացվել է Վրաստանի փաստաբանների միության, Եվրոպայի փաստաբանների միության նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի Վրաստանի գրասենյակի, Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
Երկօրյա միջոցառման նպատակն է միմյանց հետ կապել Փաստաբանների մասնագիտական միությունները և կիսել աշխատանքային ոլորտում առկա արդի մարտահրավերների մասին տարբեր երկրների փորձը: