Վրաստանում ընթանում է «բրիտանական շտամի» ևս երկու կասկածելի դեպքի զննում
Վրաստանում ընթանում է «բրիտանական շտամի» ևս երկու կասկածելի դեպքի զննում,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ընթանում է նմուշների հաջորդականություն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի «բրիտանական շտամի» առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել էր հունվարի սկզբին: Վարակվածը 50-անց պացիենտ էր, ում վիճակը գնահատվել է կայուն:
Համաճարակաբանների մեկնաբանմամբ, նոր շտամը չի առանձնանում ծանրության և մահացության ցուցանիշով: