Վրաստանում ընդլայնվում է փոխհատուցում ստացող վարձու աշխատող անձանց շրջանակը
Վրաստանում ընդլայնվում է փոխհատուցում ստացող վարձու աշխատող անձանց շրջանակը

Վրաստանում հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, Վրաստանի կառավարության որոշման մեջ մտցված փոփոխության արդյունքում, ընդլայնվում է փոխհատուցում ստացող անձանց շրջանակը:

Մասնավորապես, գերատեսչության, փոխհատուցում կստանան այն անձինք, ովքեր վարձով աշխատում էին 2019 թվականի հուլիս-դեկտեմբերի ամիսներից անդադար երեք ամիս և մինչև 2020 թվականի հուլիսի մեկը գործատուից չեն ստացել աշխատավարձ

Նշված որոշման մեջ մտցված ևս մեկ փոփոխության համաձայն, գործատուի կողմից, եկամուտների ծառայության տվալների բազայում, փոխհատուցում ստացող անձանց մասին դիմում ներկայացնելը կիրականացվի ավտոմատ կերպով: Դա նշանակում է, որ եթե գործատուն հաջորդ ամիս չներկայացնի նոր դիմում, եկամուտների ծառայությունը կկիրառի նախորդ (վերջին) տվյալները և կհամարվի, որ գործատուն դիմումը ներկայացրել է սահմանված ժամկետում:

«Մեկնաբանում ենք, որ եկամուտների ծառայությունում գործատու ընկերության կողմից մինչև արտակարգ դրության ժամանակաշրջանի ավարտը ներկայացված տեղեկությունը համարվում է սահմանված ժամկետում ներկայացված, եթե ճշգրտման է ենթակա միայն վարձու աշխատողի անձնական համար, որի սխալ նշելու դեպքում անձը զրկվում է 200 լարի փոխհատուցում ստանալու իրավունքից»,- նշված է տեղեկության մեջ:

Եկամուտների ծառայությունը մեկ անգամ ևս կոչ է անում գործատուներին մինչև հունիսի 22-ը ներառյալ ներկայացնել տեղեկություն աշխատողների մասին, որպեսզի վարձու աշխատողներն ստանան իրենց փոխհատուցումը:

«Գործատու ընկերությունների կողմից փոխհատուցում տալու համար անհրաժեշտ էլեկտրոնային դիմումին և լրացման կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

https://eservices.rs.ge/ServiceRequestNew.aspx?p=751

https://www.rs.ge/common/get_doc.aspx?id=10898

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք, կապ հաստատել Եկամուտների ծառայության տեղեկատվակն հեռախոսահամարի (2 299 299) միջոցով կամ գրել «[email protected]» էլեկտրոնային փոստի հասցեին»,- նշված է եկամուտների ծառայության տեղեկության մեջ: