Վրաստանում ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունն ավելացել է 1029 կիլոմետրով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Վրաստանում հանրային ավտոճանապարհների երկարությունն ավելացել է և 2022 թվականին կազմել 41 073,3 կիլոմետր։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ միջազգային ճանապարհների երկարությունը կազմում է 1 593,4 կիլոմետր, ներքին ճանապարհների երկարությունը՝ 5 460,3 կիլոմետր, իսկ տեղական ճանապարհների երկարությունը՝ 34,019,6 կիլոմետր։
Ինչ վերաբերում է հանրային ավտոճանապարհների երկարությանը ըստ տարածաշրջանների, ապա առաջին տեղում Իմերեթին է՝ 7271,9 կիլոմետր, որին հաջորդում է Սամեգրելո-Զեմո Սվանեթին՝ 6932,5 կիլոմետր։ Մնացած շրջանները բաշխված են հետևյալ կերպ՝ Աջարիա՝ 5053,6 կիլոմետր, Կախեթի – 4558,6 կիլոմետր, Գուրիա – 3884,9 կիլոմետր, Քվեմո Քարթլի – 3510,7 կիլոմետր, Սամցխե-Ջավախեթի – 2830,2 կիլոմետր, Մցխեթա-Մթիանեթի – 2163,2 կիլոմետր, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 2119,9 կմ, Շիդա Քարթլի – 2090,2 կիլոմետր, Աբխազիա – 605,6 կմ, Թբիլիսի – 52 կիլոմետր։