Սեպտեմբերի 9-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 405 877 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 24 670 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք, ապաքինվել է 4 427 հիվանդ, մահացել՝ 58 վարակակիր: