Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 366 678 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 27 011 մարդ
Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 366 678 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 27 011 մարդ

Սեպտեմբերի 8-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 366 678 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 27 011 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 856 956, իսկ լիարժեք պատվաստված է 509 722 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք, ապաքինվել է 3 668 հիվանդ, մահացել՝ 60 վարակակիր: