Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 259 391 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 23 518 մարդ
Սեպտեմբերի 3-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 259 391 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 23 518 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 822 297, որը չափահաս բնակչության 28 տոկոսն է, իսկ լիարժեք պատվաստված է 437 094 մարդ, որը չափահաս բնակչության 15.3 տոկոսն է:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք, ապաքինվել է 3 952 հիվանդ, մահացել՝ 86 վարակակիր: