Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 164 402 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 17 670 մարդ
Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 164 402 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 17 670 մարդ

Օգոստոսի 29-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 164 402 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 17 670 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 780 948, իսկ լիարժեք պատվաստված է 383 454 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 915 նոր դեպք, ապաքինվել է 5 929 հիվանդ, մահացել՝ 78 վարակակիր: