Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 145 925 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 20 678 մարդ
Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 145 925 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 20 678 մարդ

Օգոստոսի 29-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 145 925 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 20 678 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 771 055, իսկ լիարժեք պատվաստված է 374 870 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 669 նոր դեպք, ապաքինվել է 6 177 հիվանդ, մահացել՝ 76 վարակակիր: