Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 122 209 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 26 734 մարդ
Օգոստոսի 28-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 122 209 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 26 734 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 760 899, իսկ լիարժեք պատվաստված է 361 310 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 247 նոր դեպք, ապաքինվել է 3 053 հիվանդ, մահացել՝ 74 վարակակիր: