Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 095 069 պատվաստում, վերջին 24 ժամում պատվաստվել է 26 418 մարդ
Օգոստոսի 27-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 095 069 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 26 418 մարդ: Բացի այդ, մեկ դեղաչափով պատվաստվել է 749 754, իսկ լիարժեք պատվաստված է 345 315 մարդ:
Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 031 նոր դեպք, ապաքինվել է 4 585 հիվանդ, մահացել՝ 73 վարակակիր: