Վրաստանում ընդդիմությունը փորձում է փակել ՊԱԾ-ի շենքի հարակից տարածքի երթևեկելի մասը, ձերբակալված է մի քանի անձ
Պետական անվտանգության ծառայության մոտ «Լեյբորիստական կուսակցության« և «Համարձակվիր» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն անցկացնում են բողոքի ցույց:
Ցույցին բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցույցի կազմակերպիչների միջև: Ցուցարարները հայտարարում են, որ ոստիկանությունը ձերբակալել է նրանց մի քանի ներկայացուցչի:
Րոպեներ առաջ տեղում հայտարարություն է արել պարեկային ոստիկանության աշխատակիցը:
Նրա հայտարարությամբ, ձերբակալությունը տեղի է ունեցել վարչական իրավախախտումների 173-րդ հոդվածով, որը ենթադրում է օրինական պահանջի նկատմամբ անհնազանդություն:
Պարեկային ոստիկանության ներկայացուցիչը ցույցի մասնակիցներին մեկնաբանել է, որ նրանք ունեն բողոք հայտնելու իրավունք, սակայն այն չպետք է հատի օրենքի սահմանը:
Իրավապահների խոսքով, ցուցարարներին բազմիցս զգուշացրել են, որ չարգելափակեին ճանապարհը և ՊԱԾ-ի շենքի մուտքը, սակայն պահանջին չեն եթարկվել: