Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչն արդարադատության նախարարին անվանել է քաղաքական ծաղրածու
Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչն արդարադատության նախարարին անվանել է քաղաքական ծաղրածու

Ցուցարարները խորհրդարանի շենքի դիմացից տեղափոխվել են Ազգային գրադարան: Ընդդիմության առաջնորդները որոշել են ցույց անցկացնել գրադարանի մոտ, որտեղ պետք է գնա Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

«Թեա Ծուլուկիանին պետք է զգա, որ հասարակությունը շատ վատ է տրամադրված այս քաղաքական ծաղրածուի նկատմամբ»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչ Գիգա Բոկերիան:

Խորհրդարանի հարակից տարածքում մնում է ցույցի մի քանի մասնակից: Տեղում գտնվում են իրավապահները: