Վրաստանում ընդդիմության կուսակցությունն ի նշան բողոքի տոնածառ է տեղադրել խորհրդարանի շենքի առջև
Խորհրդարանի շենքի առջև «Լեյբորիստական կուսակցության» երիտասարդական կազմակերպությունը դրել է տոնածառ:
Ցուցարարները տոնածառին փակցրել են դատարանի դատավորների թեկնածուների լուսանկարները: Ինչպես հայտարարել են ցույցի մասնակիցները, իրենք այսպես են արտահայտել իրենց բողոքը խորհրդարանում ընթացող իրադարձությունների նկատմամբ:
Իրավաբանական հարցերով կոմիտեն աջակցել է գերագույն դատարանի դատավորների 14 թեկնածուի: