Վրաստանում է գտնվում Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերում Բրիտանիայի նախարար, Վենդի Մորթոնը
Վրաստանում, իր առաջին այցով գտնվում Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերում Բրիտանիայի նախարար, Վենդի Մորթոնը:
Բրիտանացի նախարարը «Թվիթեր» միկրոբլոգում գրել է, որ Բրիտանիան և Վրաստանը սերտ դաշնակիցներ են և ուրախ է, որ գործնականում տեսնում է դինամիկ գործընկերություն: Վենդի Մորթոնը ողջույնի խոսք է հրապարակում վրացերենով:
«Բարի լույս Վրաստան: Հրաշալի է այսօր իմ առաջին այցը Վրաստան, տեսնել Բրիտանիայի և Վրաստանի դինամիկ գործընկերությունը գործողության մեջ: Մեր երկրները սերտ դաշնակիցներ են, և ես ուրախ եմ, որ մեր հարաբերություններն ամրապնդվում են», – գրել է բրիտանացի նախարարը:
https://twitter.com/morton_wendy/status/1361176842091323398?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1361176842091323398%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fsaqartvelos-evropuli-samezoblos-da-amerikis-sakitkhebshi-britanetis-ministri-vendi-mortoni-stumrobs%2F