Վրաստանում է գտնվում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, Դիրկ Վիզեն

19:35, 13.05.2019

Վրաստանում է գտնվում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, Դիրկ Վիզեն: Ինչպես գրում է «Դոյչե Վելեն», Վիզեն, որը Գերմանիայի կառավարության կոորդինատորն է և Ռուսաստանի, կենտրոնական Ասիայի և արևելյան գործընկերության երկրների հարցերով պատասխանատուն, Թբիլիսի է ժամանել մայիսի 13-ին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Դիրկ Վիզեն հանդիպելու է Վրաստանի կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության անդամների հետ: Բացի այդ նա ներկա է գտնվելու հարավային Կովկասում կարևոր կոնֆերանսներից մեկին, որը նվիրված է արտաքին անվտանգության քաղաքականությանը:

Մինչ Թբիլիսի այցելությունը Վիզեն դրական է գնահատել «արևելյան գործընկերություն» ծրագիրը և հայտարարել, որ Վրաստանը այս հաջողության վառ օրինակն է: Նրա խոսքով, Վրաստանն ու Եվրամիությունը ստորագրել են ասոցացման մասին համաձայնագիրը և Վրաստանի քաղաքացիները արդեն երկրորդ տարին է առանց այցեգրի մեկնում են Եվրամիության երկրներ:

Նմանատիպ