Վրաստանում մեկ տարում դրամական փոխանցումներն ավելացել են 14.2 տոկոսով, 21.4 մլն դոլլարով:
Ազգային բանկի տեղեկությամբ, 2019 թվական դեկտեմբերին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 172.3 մլն դոլլար, որը 14.2 տոկոսով գերազանցում է 2018 թվականի դեկտեմբերի նույն ժամանակշրջանի ցուցանիշը:
Դրամական փոխանցումներով առաջատարը կրկին Ռուսաստանն է: Նախորդ տարում ամենաշատ դրամական փոխանցում – 43.82 մլն դոլլար փոխանցվել է հենց Ռուսաստանից:
Փոխանցումների աճ է նկատվում նաև Եվրամիության երկրներից, այդ թվում՝ 19.25 տոկոսով Իտալիայից:
Դրամական փոխանցումների ծավալն ավելացել է նաև ԱՄՆ-ից և Իսրայելից:
Բացի այդ, Ազգային բանկի տեղեկությամբ, 2019 փվականի դեկտեմբերին Վրաստանից արտասասհման է ուղարկվել 25.5 դոլլար, որը 17.7 տոկոսով ավել է 2018 թվականից դեկմտեբերի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: