Վրաստանում դպրոցները կարող են ներդնել ուսուցման իրենց մոդելը, սակայն I-IV դասարանցիների համար դպրոցի տարածքում դասերի անցկացումը կլինի արտադիր
Դպրոցներն իրենց անվտանգությունը և ենթակառուցվածքը հաշվի առնելով, կարող են ներդնել ուսման իրենց, «հիբրիդային մոդելը», այսինքն՝ ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ՝ հեռավար) մոդելը, սակայն հատկանշական է, որ I-IV դասարանի աշակերտների համար, դպրոցի տարածքում դասերի անցկացումը կլինի արտադիր:
Այս մասին ասվում է 2020-2021 ուսումնական տարվա հետ կապված կրթության և առողջապահության նախարարությունների մշակված հանձնարարականներում:
Դպրոցի վարչության կողմից, անհրաժեշտության դեպքում, խառը մոդել ներդնելիս, V-VI դասարաններում հեռավար ուսումը հնարավոր է շաբաթը առավելագույն մեկ օր, VII – XI դասարանի աշակերտների համար առավելագույնը երկու օր, իսկ XII դասարանցիների համար՝ առավելագույնը երեք օր:
Ուսուցման խառը մոդել ներդնելու դեպքում այն պետք է համաձայնեցված լինի Վրաստանի ԿԳ նախարարության հետ:
Վրաստանի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին: Այդ վերաբերյալ կրթության և առողջապահության նախարարությունները մշակել են հանձնարարականներ: