Վրաստանում դպրոցները հնարավորություն կունենան, անցնել մի քանի հերթափոխով մոդելի և տարբեր դասարանի աշակերտները դպրոց հաճախեն տարբեր հերթափոխով
Դպրոցները հնարավորություն կունենան, անհրաժեշտության դեպքում անցնել մի քանի հերթափոխով մոդելի և տարբեր դասարանի աշակերտները դպրոց հաճախեն տարբեր հերթափոխով:
Այս մասին ասվում է նոր ուսումնական տարվա հետ կապված կրթության և առողջապահության նախարարությունների մշակված հանձնարարականներում:.
Ուսումնական գործընթացը ծրագրելիս դպրոցները հնարավորություն կունենան.
Սահմանել դասաժամի տևողությունը (առնվազն 30 րոպե)
Սահմանել դասաժամի մեկնարկի գործընթացն ըստ դասարանների (08:30, 08:45, 09:00):
Ըստ հանձնարարականի, աշակերտների միջև պետք է պահպանվի 1 մետր հեռավորություն
Վրաստանի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին: Այդ վերաբերյալ կրթության և առողջապահության նախարարությունները մշակել են հանձնարարականներ: