Վրաստանում, չնայած դպրոցներում արձակուրդի երկարաձգմանը, ուսումնական գործընթացը կավարտվի հունիսի 15-ին
Վրաստանում, չնայած դպրոցներում արձակուրդի երկարաձգմանը, ուսումնական գործընթացը կավարտվի հունիսի 15-ին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Էկատերինե Դգեբուաձեի հայտարարությամբ, չնայած դպրոցներում արձակուրդի երկարաձգմանը, ուսումնական գործընթացը կավարտվի հունիսի 15-ին:

Ինչպես հայտարարել է Էկատերինե Դգեբուաձեն, այն դեպքում, եթե ուսումնական գործընթացը ապրիլի մեկին ևս չվերսկսվի, կրթության նախարարությունը կունենա կոնկրետ ծրագիր:

Նրա խոսքով, ուսումնական գործընթացը կավարտվի հունիսի 15-ին, դա նախարարի հրամանով սահմված ժամանակաշրջանն է, երբ ուսումնական գործընթացը պետք է ավարտվի:

«Եթե դպրոցը որոշի, որ իր աշակերտները պետք է ծրագիրն անցնեն լիարժեք կերպով, իհարկե, ընտրությունն ազատ է»,- հայտարարել է Դգեբուաձեն: