Վրաստանում, բժշկական դիմակ կրելու կարգը խախտող անձը 50 լարիի փոխարեն կտուգանվի 20-30 լարիով
Վրաստանում, բժշկական դիմակ կրելու կարգը խախտող անձը 50 լարիի փոխարեն կտուգանվի 20-30 լարիով

Բժշկական դիմակ կրելու կարգը խախտող անձը 50 լարիի փոխարեն հնարավոր է, տուգանվի 20 կամ 30 լարիով,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին:

Ինչպես նշել է Անրի Օխանաշվիլին, մեծամասնության անդամների դիրքորոշումն է, որ 50 լարին չպետք է լինի կայուն ֆիքսված:

«Մենք կոմիտեին կբարձրացնենք հարց, որ տուգանքը լինի ոչ թե 50, այլ՝ 20-30 լարիի չափով: Մեր խնդիրն է, պաշտպանել հասարակության առողջությունը, որպեսզի առավելագույնս կասեցնենք կորոնավիրուսի տարածումը: Այդ առիթով, բժշկական դիմակը կարևորագույն բաղադրիչներից է, որ յուրաքանչյուր անձ հանրային փակ տարածքում պետք է պարտադիր կրի դիմակ: Բացի այդ, կոնկրետ իրավաբանական անձը պետք է վերահսկի, որպեսզի անձն առանց բշկական դիմակի մուտք չգործի հանրային տարածք»,- հայտարարել է Անրի Օխանաշվիլին: