Վրաստանում բնակվող հայ նկարիչ, Հարություն Շամշինովի «Ղեենոբա» կտավը բեռնվել է աշխարհի խոշորագույն մշակութային ինստիտուտի հարթակում
Վրաստանում բնակվող հայ նկարիչ, Հարություն Շամշինովի «Ղեենոբա» կտավը բեռնվել է աշխարհի խոշորագույն մշակութային ինստիտուտի հարթակում

Վրաստանում բնակվող հայ նկարիչ, Հարություն Շամշինովի «Ղեենոբա» կտավը բեռնվել է աշխարհի խոշորագույն մշակութային ինստիտուտի հարթակում:

«Ժողովրդական թատրոնից քաղաքական երգիծանք» խորագրով առցանց ցուցահանդեսը կմնա մշտական ​​ցուցադրության մեջ:

Հանդիսատեսին հնարավորություն է տրվում ցուցահանդեսը դիտել zoom-in ձևաչափով:

Արվեստի պալատի տնօրեն Գիորգի Կալանդիայի տեղեկությամբ, սա Անդրկովկասի մասշտաբով նման տեսակի առաջին ցուցահանդեսն է, քանի որ «Google»-ի ուշադրության կենտրոնում միայն մեկ էքսպոնատ է – Վրաստանի արվեստի տանը պահպանված Հարություն Շամշինովի՝ «Ղեենոբա» կտավը:

«Ժողովրդական թատրոնից քաղաքական երգիծանք» խորագրով առցանց ցուցահանդեսը, «գուգլի», մշակույթի և արվեստի ինստիտուտի և արվեստի տան համագործակցությամբ իրականացրած թվով 11-րդ նախագիծն է: