Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար կանցկացվի ֆուտբոլի մրցաշար
ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցչի ապարատը և «Ֆուտբոլը հանուն խաղաղության» ոչ կառավարական կազմակերպությունը 2019 թվականի ապրիլի 19-20-21-ին անցկացնելու է Ֆուտբոլի եռօրյա մրցաշար՝ Վրաստանում բնակվող 12-14 տարեկան ազգային փոքրամասնությունների. հայերի, ադրբեջանցիների, թուրքերի, ուկրաինացիների, ինչպես նաև օկուպացված գոտու մոտ ապրող դեռահասների և բռնի տեղահանված երեխաներից կազմված ֆուտբոլային թիմերի միջև: Հատկանշական է, որ փառատոնի մասշտաբներից և նպատակներից ելնելով հանդիպումներ են անցկացվելու սահմանամերձ օկուպացնող բնակվայրում՝ Մեջվրիսխևիի կենտրոնական խաղահրապարակում:
Փառատոնի նպատակը փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրման աջակցությունը, սպորտային, կրթական և մշակութային տեսակետների բարձրացումը, առողջ կենսակերպի ժողովրդականացումը, մասսայական ֆուտբոլին աջակցությունը, տարբեր ազգության երիտասարդների միջև բարեկամական հարաբերությունների խորացումը և հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումն է: Փառատոնի շրջանակներում տարբեր ազգության ներկայացուցիչ երիտասարդներով համալրված թիմերը երեք օրվա ընթացքում կմասնակցեն ընկերական խաղերին և եզրափակիչ հանդիպումից հետո կհայտարարվի հաղթող թիմը, որին կփոխանցվի գավաթ և գործընկերների և կազմակերպիչների կողմից սահմանված մրցանակներ:
Նախագծի աջակիցներն են՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ապարատը, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարարի ապարատը, Երեխաների և երիտասարդության հիմնադրամը, ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցչին կից «Հանուն հաշտեցման» երիտասարդական շարժումը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: