Վրաստանում, Black Sea Arena-ում կանցկացվի Էլթոն Ջոնի համերգը
Վրաստանում, Black Sea Arena-ում կանցկացվի Էլթոն Ջոնի համերգը

Շեկվեթիլիում, Black Sea Arena-ում այսօր և վաղը անցկացվելու են Էլթոն Ջոնի համերգները:

Black Sea Arena-ում նախատեսված նշված շոուները կլինեն միակը, որոնք Էլթոն Ջոնը 2018 թվականին կանցկացնի Եվրոպայում:

Էլթոն Ջոնի համերգների համար Շեկվեթիլիում է արդեն սև «Յամահա» ապրանքանիշի դաշնամուրը:

«Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են: Երգիչն ունեցել է մի քանի պահանջ, ֆիկուս բույսի բազմությունը, մշտապես միացրած հեռուստացույց, որտեղ կցուցադրվեն սպորտային ալիքներ և առանձնասենյակ՝ բեմական հագուստի պահարանի համար»,- ասում է «Իսթերփրոմոուշենի» ներկայացուցիչ Էկատերինե Կուպրեիշվիլին:

«Վրաստանի օդանավակայանների միությունը» Էլթոն Ջոնի համերգի համար Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսիի ուղղությամբ նշանակում է հավելյալ ավիաչվերթ: