Վրաստանում բացվել է «Ագրոլաբ» լաբորատորիան՝ Ֆերմերների ասոցիացիայի կազմակերպմամբ
Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ագրոլաբ» լաբորատորիայի և արբանյակային հարթակի շնորհանդեսն առաջին անգամ է անցկացվում Վրաստանում։ Հանդիպմանը մասնակցում են ֆերմերներ, կառավարության, բիզնեսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի տեղեկատվության համաձայն՝ «Ագրոլաբ»-ը վրացական առաջին բազմապրոֆիլ, մոլեկուլային լաբորատորիան է, որը միավորում է սննդամթերքի անվտանգության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներ։
«Ագրոսեկտորում ներգրավված ֆերմերները և բիզնեսները նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած բազմապրոֆիլ մոլեկուլային լաբորատորիայի ծառայությունների շնորհիվ կկարողանան ստանալ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բույսերի պաշտպանություն, գինի, շրջակա միջավայրի պահպանություն, հող և ջուր մասին ամբողջական հետազոտություն՝ ճշգրտության և բարձր որակի երաշխիքով ։
Ֆերմերները արբանյակային համակարգի վրա հիմնված բարձր ճշգրտության գյուղատնտեսական գործիքների օգնությամբ կկարողանան բարելավել իրենց տնտեսություններում արտադրվող արտադրանքի որակը և ուժեղացնել գյուղատնտեսական գործունեությունը:
Վրաստանի ֆերմերների ասոցիացիան EOS Crop Monitoring հարթակում կունենա մասնագիտական բաժանորդային փաթեթ՝ առաջարկելու գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին: Ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում կապահովվի գյուղատնտեսական խորհրդատվությունների տրամադրում և ֆերմերների տեխնոլոգիական գիտելիքների զարգացում։
Երկու նորարարական ծառայությունների ներդրմամբ ֆերմերները կխնայեն ժամանակը և կստանան բարձրորակ արտադրանք, որը մրցունակ կդարձնի առկա շուկան»,- նշվում է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի տեղեկատվության մեջ։