Այսօրվանից, Վրաստանում բացօթյա վայրերում շնչադիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։ Համապատասխան որոշումն ընդունել է Միջգերատեսչական համակարգող խորհուրդը։
Միևնույն ժամանակ, ըստ միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի, փակ տարածքում շնչադիմակ կրելը շարունակելու է պարտադիր լինել։
«Մարտի 28-ից բացօթյա տարածքում շնչադիմակ կրելու պարտավորությունը կվերացվի և կմնա միայն հանձնարարական բնույթի։ Հասարակական տրանսպորտում և փակ տարածքներում շնչադիմակ կրելու պարտավորությունն այս փուլում կպահպանվի»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։