Վրաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ 123 զորակոչիկ ուսանելու է վրաց լեզու
Վրաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ նորակոչիկները կուսանեն վրացերեն լեզու:
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, վրացերենի ուսուցման ծրագիրն սկսվել է առաջին հետևակային գումարտակի դաշտային վարժանքների «Խցիսի» բազայում: Դասընթացները ղեկավարում են Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի մանկավարժները:
Նրանց տեղեկությամբ, պետական լեզվի ուսուցման ծրագրին ներգրավված է 41 հայ և 82 ադրբեջանցի:
«Ուսումնական գործընթացը տևելու է յոթ շաբաթ: Ծրագրի շրջանակներում նորակոչիկները կսովորեն պետական լեզվի հիմունքները և վրացերեն գրել, կարդալ և խոսել, նրանք կկարողանան նաև կազմել նամակներ և փաստաթղթեր: Ուսման ավարտից հետո, զինվորներին կփոխանցվի լեզվի իմացությունը հաստատող վկայականներ:
Ուսուցման նպատակն է Վրաստանի քաղաքացի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրվի հնարավորություն, ուսումնասիրել պետական լեզուն: Վրաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ աշխատում է զինված ուժերում ազգային փոքրամասնությունների ինտեգրման ուղղությամբ»,- հայտարարում են պաշտպանության նախարարությունում: