Վրաստանում այսօրվանից վերսկսել են աշխատանքը տոնավաճառները և առևտրի կենտրոնները (ֆոտոշարք)
Վրաստանում այսօրվանից վերսկսել են աշխատանքը տոնավաճառները և առևտրի կենտրոնները (ֆոտոշարք)

Վրաստանում այսօրվանից վերսկսել են աշխատանքը բոլոր տիպի առևտրի օբյեկտները, այդ թվում, շուկաները և առևտրի կենտրոնները:

Առևտրի օբյեկտները պետք է պաշտպանեն որոշ կանոններ: Առևտրի կենտրոններում կան օդափոխման հատուկ պահանջներ: Ինչ վերաբերում է շուկաներին, այստեղ պետք է լինի ընդհանուր մուտք և ելք և իրականացվի ջերմաչափում:

Մարտի 19-ի որոշմամբ, Վրաստանում փակվել էին առևտրի բոլոր օբյեկտները, բացառությամբ սննդամթերքի խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային փոխանցումների և բանկերի:

Սահմանափակումների մեղմացման շրջանակներում, ապրիլի 27-ից Վրաստանում աշխատանքը վերսկսել էին բաց տիպի ագրարային շուկաները: