Վրաստանում այսօրվանից վատթարանալու է եղանակը: Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Վրաստանում որոշ շրջաններում սպասվում է անձրև և կարկուտ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, արևմտյան Վրաստանի շրջաններում սպասվում է քամի:
«Ապրիլի 16-18-ին Վրաստանում սպասվում է վատ եղանակ: Որոշ շրջաններում սպասվում է անձրև, կարկուտ և ուժեղ քամի:
Ապրիլի 17-18-ին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն, ձնաբուք, իսկ ծովում՝ 3-ից 4 բալ փոթորիկ: Վրաստանի գետերում սպասվում է ջրի մակարդակի ավելացում:
Սպասվող տեղումները հնարավոր է երկրի բարձրալեռ շրջաններում առաջացնեն ձնահոսք և սողանքներ»,-նշված է Միջավայրի ազգային գործակալության տեղեկության մեջ: