Վրաստանում այսօրվանից իր գործունեությունը վերսկսում է ցանկացած տիպի արտադրություն
Վրաստանում այսօրվանից բացվում է ցանկացած տիպի արտադրություն:
Ինչպես հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, արդեն հնարավոր է, սահմանափակումների չեղարկումը շինարարությունից բացի վերաբերի նաև մնացած սեկտորներին:
«Այսօր մենք կարող ենք հայտարարել, որ մայիսի 11-ին, բացվում է ցանկացած տիպի արտադրություն: Եթե մինչ այժմ խոսքը վերաբերում էր միայն շինարարությանը, այժմ արդեն խոսվում է ցանկացած տիպի արտադրության մասին»,- նշել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք, որ այսօրվանից բացվում է ցանկացած տիպի մանրածախ, մեծածախ խանութ, որի մուտքը փողոցից է և որը չի վաճառում հագուստ և կոշիկ: