Ընթացիկ տարվա հունիսին, Վրաստան ամենաշատ միջազգային այց է իրականացվել Ռուսաստանից: Այցելուների քանակը կազմել է 116 357, որը նախորդ տարվա համեմատ ավել է 27.5 տոկոսով: Երկրորդ տեղում է Ադրբեջանը – 114 652 այց, այսինքն՝ 10 տոկոսով ավել:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից այցելուների քանակը նվազել է 5.5 տոկոսով և կազմել 96 241: Թուրքիայից այցելուների քանակը ավելացել ր 14.7 տոկոսով և կազմել 90 402:
«Դրական միտում է պահպանվում Եվրամիության երկրներից, որտեղից Վրաստան միջազգային այցելուների աճի տեսանկյունից առանձնանում էին. Նիդելանդներ – 73 տոկոս, Չեխիա – 72 տոկոս, Գերմանիա – 63.6 տոկոս, Միացյալ թագավորություն – 32.5 տոկոս, Իտալիա – 27.2 տոկոս և այլն»,- հայտարարում են Տուրիզմի ազգային վարչությունում:
Նրանց տեղեկությամբ, հատկապես աճ է գրանցվել հետևյալ երկրներից. Սաուդյան Արաբիա – 955-5 տոկոսով, Քուվեյթ – 395.8 տոկոսով, Կորեայի Հանրապետություն – 192.8 տոկոսով, ԱՄԷ – 159.3 տոկոսով, Չինաստան – 92.3 տոկոսով, իսկ Բելառուսից՝ 56.9 տոկոսով: