Վրաստանում, ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը կշարունակվի մինչև ապրիլի 26-ը ներառյալ
Վրաստանում, ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը կերկարաձգվի մինչև ապրիլի 26-ը ներառյալ: Այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին՝ կառավարության վարչությունում, համակարգող խորհրդի նիստից հետո:
Համակարգող խորհրդի որոշմամբ, ավտոմեքենաների տեղաշարժը արգելվել էր ապրիլի 17-ի ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ:
Բացի այդ, Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 22-ը ներառյալ: