Վրաստանում աշխատում է մոտ 19 000 բժիշկ և 17 000 բուժքույր. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանում ակտիվորեն աշխատում է մոտ 19 000 բժիշկ և 17 000 բուժքույր,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Այս մեկնաբանությամբ Գամղրելիձեն պատասխանել է լրագրողի հարցին. «Հաշվված է թե ոչ կովիդ վարակակիրների ինչ քանակի դեպքում կկանգնի բժշկական անձնակազմի կրիտիկական պակասություն»:
բացի այդ, ինչպես նշել է Գամղրելիձեն, բժշկական կրթություն ունեցող բժիշկների թիվը մոտ 7-8 հազար է, որոնք ներկայումս, տարբեր պատճառներով, չեն աշխատում և անհրաժեշտության դեպքում նրանք կօգնեն առողջապահական համակարգին:
«Իհարկե հաշվված է, որքանով ես գիտեմ, Վրաստանում ակտիվորեն աշխատում են մոտ 19 000 բժիշկ ու 17 000 բուժքույր: Բացի այդ, մի փոքր ավելի հին տվյալների համաձայն, երկրում կա մոտավորապես 27-28 հազար սերտիֆիկացված բժիշկ: Այսինքն, այսինքն բժիշկների քանակը 7-8 հազար է, որոնք ունեն բժշկական կրթություն, սակայն այսօր չեն աշխատում, սակայն այս պահին քննարկվում է, որ անհրաժեշտության դեպքում նրանք օգնեն առողջապահական համակարգին:Ցանկալի կլինի, որ տեղի ունենա նրանց վերապատրաստում: Նրանցից ոմանք թոշակի են անցել, ոմանք չեն աշխատում, տարբեր պատճառներով»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: